Բաժիններ՝

Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի. Արամ Ա կաթողիկոսը ցավակցություն է հայտնել Պոլսո պատրիարքի մահվան առնչությամբ

Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Արամ Ա կաթողիկոսն իրենց խորը վշտակցությունն են հայտնել Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանի մահվան առնչությամբ: Այս մասին հայտնում է Կիլիկիո կաթողիկոսարանի «Ֆեյսբուք»-ի պաշտոնական էջը:

«Ն.Ս.Օ.Տ.Տ Արամ Ա կաթողիկոսը Պոլսո Հայոց պատրիարքության պատրիարքական փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանից խորը ցավով իմացավ, որ Պոլսո Հայոց պատրիարք Ամենապատիվ Տ. Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանն ավանդել է հոգին: Այս տխուր առիթով Վեհափառ Հայրապետը և Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության միաբանությունն իրենց ցավակցությունն են հայտնում պատրիարքական ընդհանուր փոխանորդ Սրբազանին, Միաբանությանը, Կրոնական ժողովին և համայն Թուրքիայի հայությանը:

Յիշատակն արդարոյն օրհնութեամբ եղիցի»,- ասվում է Կիլիկիո կաթողիկոսարանի կողմից արված հայտարարության մեջ։

Ստամբուլում մարտի 8-ին 62 տարեկանում մահացել է Պոլսո Հայոց պատրիարք Մեսրոպ արքեպիսկոպոս Մութաֆյանը։ Մութաֆյանի հուղարկավորության արարողությունը նախատեսվում է մարտի 17-ին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս