Բաժիններ՝

Արցախի ոստիկանությունը պարզաբանում է

Հաշվի առնելով սոցիալական ցանցերում կատարվող հարցումները, հայտնում ենք, որ սույն թվականի մարտի 1-ին Մարտակերտի շրջանի Դրմբոն գյուղում տեղի ունեցած վիճաբանության դեպքի առթիվ, նույն օրը ԱՀ ոստիկանության քննչական վարչությունում ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով, այն է` մի խումբ անձանց կամ կազմակերպված խմբի կողմից կատարված խուլիգանություն, հարուցվել է քրեական գործ։

Կատարած արարքի համար Մարտակերտի շրջանի բնակիչներ` 1996թ ծնված Ա.Լ-ին մեղադրանք է առաջադրվել ԱՀ քրեական օրենսգրքի 269-րդ հոդվածի 4-րդ մասով, 1987թ ծնված Բ.Ա-ին և 1982թ ծնված Մ.Բ-ին նույն հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործության կատարման համար։

Ա. Լ-ի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։
Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Արցախի ոստիկանություն

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս