«Հանրապետություն» կուսակցությունը ողջունում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բրյուսել ԵՄ այցն ու եվրաինտեգրման խորացմանն ուղղված քայլերը

«Հանրապետություն» կուսակցությունը մշտապես առաջնային և կարևոր է համարել Հայաստանի` ԵՄ-ի հետ համագործակցության խորացումը և ողջունում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի Բրյուսել ԵՄ այցն ու եվրաինտեգրման խորացմանն ուղղված քայլերը։ Համոզված ենք, որ ՀՀ-ԵՄ համագործակցությունը այն ճանապարհն է, որ կապահովի Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացումը, ներդրումների ներգրավումը և նոր աշխատատեղերի ստեղծումը։

«Հանրապետություն» կուսակցությունը ողջունում է նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ՏԱՍՍ լրատվական գործակալության հարցազրույցում, հայտնած դիրքորոշումը` ԵԱՏՄ-ն միասնական տնտեսական տարածք տեսնելու և էներգակիրների մեկ ընդանուր, հավասար գին սահմանելու առումով։ ՀՀ վարչապետի մոտեցումը չընդունելու պարագայում ԵԱՏՄ-ն կհիմնավորի, որ ոչ թե տնտեսական, այլ քաղաքական դաշինք է` դրանից բխող բոլոր հետևանքներով։

«Հանրապետություն» կուսակցություն

Տեսանյութեր

Լրահոս