Բաժիններ՝

ԳԱԱ Մ. Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրվել է Կարեն Գրիգորյանը

Հայաստանի Հանրապետության ԳԱԱ նախագահությունը սույն թվականի մարտի 6-ի նիստում ՀՀ ԳԱԱ Մ. Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտի տնօրենի պաշտոնում ընտրել է տեխնիկական գիտությունների թեկնածու Կարեն Գրիգորյանին:

Կարեն Գրիգորյանը ծնվել է 1961 թվականին: 1983թ-ին ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստիտուտը մասնագիտությունը՝ ճարտարագետ-մետալուրգ:

2005թ. պաշտպանել է թեկնածուական ատենախոսություն «γ -տրիդիմիտից վոլաստանիտի ստացումը» թեմայով:

Կարեն Գրիգորյանի գիտական հետաքրքություններն ընդգրկում են՝ վոլաստոնիտի սինթեզ և հատկությունների ուսումնասիրում և մեծածավալ արտադրության կազմակերպում, արդյունքների ներդրում ռետինատեխնիկական իրերի արտադրությունում, ոսկերչական կաղապարման փոշիների մշակում և կիսաարդյունաբերական տեղակայանքի մշակում, փոքր տրամաչափի հրթիռային շարժիչների մշակում:

Կարեն Գրիգորյանը 8 պատենտի, 27 գիտական հոդվածի, 12  զեկույցի հեղինակ է:

Կարեն Գրիգորյանը ՀՀ ԳԱԱ Մ. Մանվելյանի անվան ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստիտուտում աշխատում է 1983թ-ից՝ կրտսեր գիտաշխատողից մինչև լաբորատորիայի վարիչ:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս