Թուրքիան սահմաններ փակելով փորձում է հարցեր լուծել
Թուրքիան այսօրվանից սկսած փակում է Սիրիայի հետ իր բոլոր սահմանային անցակետերը: Այս մասին հայտարարել է մաքսային ծառայության ու առևտրի նախարար Հայաթի Յազըջըն:
Վերջինիս խոսքերով՝ Թուրքիան դրանով իսկ տնտեսական պատժամիջոց է կիրառում Սիրիայի նկատմամբ: Այսուհետ, մեծածավալ բեռնատարները ոչ կարող են Թուրքիայից անցնել Սիրիա, ոչ էլ՝ Սիրիայից Թուրքիա: Միևնույն ժամանակ, երրորդ երկրին կարող է տրվել այդպիսի թույլտվություն, հաղորդում է թուրքական Haberler.Com կայքը:
Ընդհանուր առմամբ, թուրք-սիրիական մոտ 900 կիլոմետրանոց սահմանին առկա է 13 սահմանային անցակետ: Վերջին օրերին թուրք-սիրիական սահմանի մոտ մի շարք թուրքական մեծածավալ բեռնատարներ թալանվել են ու այրվել: