Բաժիններ՝

Սկսվել է Շուշիի Քրեակատարողական հիմնարկի գործունեությունն արդարադատության նախարարության վերահսկողության տիրույթ տեղափոխելու գործընթացը

Շուշիի Քրեակատարողական հիմնարկի լիազորությունները ԱՀ արդարադատության նախարարության վերահսկողության աշխատանքներն արդեն սկսվել են, և ներկայումս ընթացքի մեջ են:

 «Արցախպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ այս մասին օրենսդիր-գործադիր հարցուպատասխանի ժամանակ ասել է ԱՀ արդարադատության նախարար Արարատ Դանիելյանը՝ մանրամասնելով, որ այս տարվա կառավարության գործունեության ծրագրում այն գերակա խնդիր է համարվում:

«Հանրապետության Նախագահի հանձնարարականով նախատեսված է, որ չորրորդ եռամսյակում գործընթացն ամբողջությամբ կավարտվի: Այն ենթադրում է ծավալուն աշխատանք, ավելի քան մեկ տասնյակից ավելի օրենքների և բազմաթիվ ենթաօրենսդրական ակտերի կարգավորում, որն էլ պետք է իրականացվի Ազգային ժողովի կողմից»,- նշել է Ա. Դանիելյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս