![](/banners/BeFunky-design.jpg)
Վաճառե՞լ է հանքը
![](https://168.am/wp-content/uploads/2012/07/Suren-Khachatryan.-Syuniqi-marzpet1-e1343139097276.jpg)
Կապանի բնակիչների փոխանցմամբ` Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը մոտ մեկ ամիս առաջ վաճառել է Գեղիում գտնվող հանքավայրը, որն, ըստ լուրերի, գնել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տնօրեն Մաքսիմ Հակոբյանը: Ընդ որում` բնակիչները նշում են, որ Մ. Հակոբյանը մեկ ամսվա ընթացքում հասցրել է մի քանի հողատարածքներ գնել հանքավայրի շուրջ, այդպիսով` ընդլայնելով հանքավայրի տարածքը: Երեկ մենք փորձեցինք այդ տեղեկատվությունը ճշտել Սյունիքի մարզպետից, ով նախ նշեց, թե պատրաստվում է մտնել օդանավ, ապա հերքեց տեղեկատվությունն ու անմիջապես անջատեց հեռախոսը: Ավելի ուշ մենք փորձեցինք որոշակի տեղեկատվություն ստանալ նաեւ Աժ պատգամավոր Մ. Հակոբյանի որդուց` Վահե Հակոբյանից, ում հեռախոսահամարը, սակայն, անհասանելի էր: