Լիտվայում որսորդը կուղբի փոխարեն կրակել է երեխայի վրա
Լիտվայի շրջաններից մեկում որսորդը, նշան բռնելով կուղբի վրա, պատահաբար կրակել է տասնմեկամյա տղայի վրա: Ինչպես հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն, երեխան, ով մանկատան սան է, անմիջապես հոսպիտալացվել և վիրահատվել է:
Ներկայում նա գտնվում է ինտենսիվ թերապիայի բաժանմունքում:
Համաձայն ոստիկանության տվյալների՝ որսորդական կանոնները խախտված են եղել, քանի որ որսորդները բնակելի տներին շատ մոտ են եղել: