Բաժիններ՝

Կետչուպ՝ կանաչ լոլիկից. շատ համեղ և ինքնատիպ

Բաղադրիչներ

1. Կանաչ լոլիկ – 500 գ
2. Բուլղարական պղպեղ – 1 հատ
3. Կծու պղպեղ – 5 հատ
4. Գինու քացախ – 4-5 թ/գ
5. Մեխակ – 3-4 հատ
6. Շաքարավազ – 100 գ
7. Աղ, սև պղպեղ, կոճապղպեղ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակը

1. Մանր կտրատել լոլիկները:

2. Կտրատած լոլիկները տեղավորել կաթսայի մեջ, ծածկել կափարիչով և շոգեխաշել՝ մինչև փափկելը:

3. Ստացված զանգվածն անցկացնել մաղի միջով:

4. Ավելացնել մանր կտրատած պղպեղը, քացախը, համեմունքները և խառնելով եփել 40 րոպե:

5. Փակել տաք վիճակում:

Պատրաստեց Անի Գաբուզյանը

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս