Բաժիններ՝

Կիմ Չեն Ունի և Դոնալդ Թրամփի նմանակները Հանոյում են հայտնվել ԱՄՆ-ԿԺԴՀ երկրորդ գագաթնաժողովի նախօրեին

Չինական ծագմամբ ավստրալացի դերասան Հովարդ Էքսը, որը մարմնավորել է ՉԺՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ունին, եւ նրա «գործընկերը»՝ ամերիկացի երաժիշտ Դենիս Ալանը, որը մարմնավորել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփին, Հանոյում են հայտնվել ԱՄՆ-ԿԺԴՀ երկրորդ գագաթնաժողովի նախօրեին: Այն կկայանա փետրվարի 27-28-ին։

Զույգը ֆոտոսեսիա է կազմակերպել քաղաքի կենտրոնական մասում, որտեղ գտնվում են մի քանի հինգաստղանի հյուրանոցներ, որոնցից մեկը կարող է դառնալ գագաթնաժողովի անցկացման վայրը: Առայժմ տեղի այն ծառայությունների ներկայացուցիչները, որոնք պատասխանատու են առաջիկա գագաթնաժողովի նախապատրաստման եւ անվտանգության ապահովման համար, ոչ մի կերպ չեն արձագանքել նրանց հայտնվելուն, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս