48-ժամյա դիետա

Որպես կանոն՝ ավելորդ քաշից ազատվելու համար անհրաժեշտ է որոշակի ջանքեր գործադրել: Եթե որոշակի սահմանափակումներ մտցնեք սննդակարգում և կանոնավոր կերպով ֆիզիկական վարժություններ կատարեք, ապա ցանկալի արդյունքի կհասնեք: Այս ամենի հետ միասին՝ takprosto կայքը ներկայացնում է 48-ժամում մաքրող դիետա:

Դիետայի հիմքում ընկած են 2 ըմպելիքներ, որոնք կարող եք պատրաստել տան պայմաններում: Այս երկու ըմպելիքները 48 ժամում կմաքրեն ամբողջ օրգանիզմը տոքսիններից և կօգնեն ազատվել ավելորդ կիլոգրամներից՝ լավացնելով նյութափոխանակությունը:

Ըմպելիք-1

Բաղադրություն

Կարդացեք նաև

  • 300 մլ ջուր
  • 1 ճ/գ մեղր
  • 5 թ/գ աղացած կոճապղպեղ
  • 5 թ/գ դարչին
  • 1 ճ/գ կիտրոնի հյութ
  • Անանուխի մեկ ճյուղ

Բաժակի մեջ լցրեք կոճապղպեղը, դարչինը, անանուխը, վրան ավելացրեք եռացրած ջուր, կափարիչով ծածկեք և թողեք թրմվի 10 րոպե: Ապա թողեք ըմպելիքը մի փոքր սառչի, ավելացրեք մեղրն ու կիտրոնի հյութը: Այս միջոցը խմեք քնելուց առաջ:

Ըմպելիք-2

Բաղադրություն

  • 2 հատ լոլիկ
  • 4 պճեղ սխտոր
  • 6 ճ/գ կիտրոնի հյութ
  • 500 մլ ջուր

Բոլոր բաղադրիչները լցրեք բլենդերի մեջ և լավ խառնեք: Կոկտեյլը պետք է խմել առավոտյան՝ դատարկ ստամոքսին:

Այս երկու օրերի ընթացքում խուսափեք քաղցրավենիքից, խմորային կերակուրներից, գազավորված ըմպելիքներից և կիսաֆաբրիկատներից: Սննդակարգում ներառեք թարմ բանջարեղեն և մրգեր: Կարող եք անսահմանափակ քանակությամբ կանաչ թեյ խմել:

Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը

Տեսանյութեր

Լրահոս