Բաժիններ՝

Առնվազն 53 մարդ է տուժել Կատալոնիայի անկախության կողմնակիցների ակցիաների ընթացքում

Կատալոնիայում առնվազն 53 մարդ է փետրվարի 21-ին տուժել տարածաշրջանի անկախության կողմնակիցների ակցիաների ընթացքում: Այդ մասին հայտնել են ինքնավարության բուժօգնության ծառայությունը եւ կատալոնյան ոստիկանության մամուլի ծառայությունը: Ոստիկանությունում ՏԱՍՍ-ի թղթակցի համար ճշտել են, որ տուժածներից առնվազն 16-ը իրավապահ մարմինների աշխատակիցներ են:

Կատալոնիայի անկախության կողմնակիցների ակցիաները տարածաշրջանում սկսվել են փետրվարի 21-ի առավոտյան: Նրանք արգելափակվել են միջազգային ու քաղաքային ավտոճանապարհները, ինչպես նաեւ երկաթուղիները՝ կապված Մադրիդում Կատալոնիայի անկախության համար պայքարի 12 առաջնորդների նկատմամբ շարունակվող դատավարության հետ:

Համընդհանուր գործադուլ են կազմակերպել աշխատավորների մի քանի խոշոր արհմիություններ, որոնք հանդես են գալիս Իսպանիայից Կատալոնիայի անկախության օգտին, եւ ուսանողները: Ցուցարարները գործադուլի ընթացքում դրոշներ են պարզել՝ հաջակցություն անկախության եւ կարգախոսներ են վանկարկել, որոնցով կոչ են անում ազատել անկախության շարժման այն 12 առաջնորդներին, որոնց այժմ դատում են Մադրիդի Գերագույն դատարանում: Տեղական տրանսպորտային դեպարտամենտների ներկայացուցիչների տվյալներով՝ երթեւեկությունը խախտվել է Բարսելոնայում եւ Կատալոնիայի տասնյակ ավտոճանապարհներին, իչնպես նաեւ խափանումներ են դիտվել երկաթուղային տրանսպորտի երթեւեկության մեջ:

Մադրիդում դատաքննությունն սկսվել է փետրվարի 12-ին եւ, ինչպես սպասվում է, կտեւի առնվազն երեք ամիս: Իսպանիայից Կատալոնիայի անկախության շուրջ հանրաքվեն անցկացվել է 2017 թվականին: Մադրիդն այն անօրինական է համարում: Անկախության շարժման առաջնորդներին մեղադրում են Իսպանիայից անջատվելու շուրջ հանրաքվեի նախապատրաստման եւ անցկացման, ինչպես նաեւ 2017 թվականին անկախության միակողմանի հռչակման մեջ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս