Ինչպես կրճատումները անել, որ քիչ ցավոտ լինի. 100 աշխատող կմնան առանց աշխատանք. «Ժողովուրդ»
«Կառավարության կառուցվածքի շուրջ քննարկումները եւ դրանից բխող աշխատատեղերի կրճատման հարցը շարունակում են մնալ օրակարգում:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` այժմ իշխանությունները հնարավոր սցենարներ են մշակում, թե ինչպես կարող են օպտիմալացումներ կատարել, որպեսզի հնարավորինս ցավոտ չլինի պետական համակարգի աշխատակիցների համար:
Մեր տեղեկություններով` այս պահին որոշված սցենարի համաձայն` խոսքը 100 աշխատողի մասին է, որոնք օպտիմալացումից հետո կմնան առանց աշխատանք:
Միեւնույն ժամանակ, որոշում է կայացվել, որ սկզբնական շրջանում սպասարկման ոլորտի աշխատողները չեն կրճատվելու, այլ պարզապես միացվող նախարարությունների պարագայում այդ բաժինները եւս միանալու են, եւ թվաքանակն էլ կգումարվի:
Սակայն կառավարությունը նպատակ ունի գործի դնել աշխատակիցների գնահատման մեխանիզմ, եւ մի որոշ ժամանակ հետո իրենց չարդարացրածները կհեռանան համակարգից»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: