Միհրան Պողոսյանին պատկանող «Քեթրին Գրուպ»-ը՝ սնանկացման եզրին. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ԱԺ նախկին ՀՀԿ խմբակցության պատգամավոր, օֆշորային սկանդալի մեջ հայտնված Միհրան Պողոսյանին պատկանող «Քեթրին Գրուպ» ընկերությունը հայտնվել է սնանկացման եզրին:

Թերթին հայտնի դարձավ, որ «Քեթրին Գրուպ» ընկերությանը հարկադրաբար սնանկ ճանաչելու պահանջով ՀՀ սնանկության դատարան է դիմել «Ալիանս Լոջիսթիք» ընկերությունը: Մեզ հայտնի դարձավ նաեւ, որ «Ալիանս Լոջիսթիք»-ը «Քեթրին Գրուպ»-ից պահանջում է 25 մլն դրամ գումար:

Նշենք, որ «Ալիանս Լոջիսթիք»-ը զբաղվում է միջազգային բեռնափոխադրումներով:

Ենթադրվում է, որ «Քեթրին գրուպ»-ը «Ալիանս Լոջիսթիք»-ի միջոցով բեռներ է փոխադրել Հայաստան, սակայն չի վճարել այդ ծառայության դիմաց եւ պարտքեր կուտակել: Այս գործով դատավորն է Արսեն Բաբայանը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս