Մայիս-հունիսին Հայաստանում քաղաքական բողոքի լուրջ ալիք կլինի. նախապատրաստվում են մի քանի ուժեր. «Իրատես»
«Իրատես» թերթը գրում է. «Ասում են, թե մայիս-հունիս ամիսներին Հայաստանում քաղաքական բողոքի լուրջ ալիք կլինի իշխանությունների դեմ։ Դրան նախապատրասվում են ռեալ խաղացող մի քանի ուժեր` կիրառելով տարատեսակ տեխնոլոգիաներ` իրենց «ցանցային» համակարգերով ցանցապատելով նաեւ մարզերը, գյուղական համայնքները:
Ամենահետաքրքիրը լավ փորձված հինն է. այսպես ասած` «բարեգործական ծրագիրը», չնայած դրանով մեծ հաջողության հասնել անհնար է, որովհետեւ դիմացը կանգնած է համանման սորոսյան «փողի մեքենան»:
Լայնորեն կիրառվում է նաեւ «լոկալ» քաղտեխնոլոգիան. գյուղամեջ, քաղաքամեջ է գնում լավ տյունինգ անցած գյուղացիներից մեկը, նախ զրուցում. սկզբում պատճառաբանված փաստերով, ապա զգայական «եզրակացություններով» համագյուղացիներին հասկանալի լեզվով «բացատրում» իշխանությունների խոշոր ու մանր «այիբները»` բողոքական մասսա ու աուդիտորիա ձեւավորելով, ինչի դեմ ԱԱԾ-ն, ոստիկանության 6-րդ վարչությունն անզոր են, որովհետեւ չեն կարող նրանց եւ այդ կարծիքը կիսող գյուղացիներին եւս կանչել «բաժին»»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: