Եթե ցանկանում եք լավացնել նյութափոխանակությունը, հետևեք այս հնարքներին
«30 տարեկանից հետո ոչինչ այլևս նույնը չէ»,- 40-ն անց շատ կանայք համաձայնում են այս մտքի հետ: Ըստ healthyfoodstar.com-ի՝ ճիշտ է, որ 30-ից հետո նյութափոխանակությունը դանդաղում է: Այսպիսով` ավելի հեշտ է ավելորդ քաշ կուտակելը, և այն նվազեցնելու համար մեծ ջանքեր են պահանջվում:
Եթե ցանկանում եք լավացնել նյութափոխանակությունը, հետևեք մեր առաջարկած հնարքներին:
- Առավոտյան դառը սուրճ խմեք
- Նախաճաշին եփած ձու կերեք
- Օրվա ընթացքում, հյութերի փոխարեն, խմեք կանաչ թեյ և ջուր
- Կծու ուտելիքներ կերեք
- Օրական առնվազն 30 րոպե մարմնամարզություն արեք
- Ճաշին սեզոնային աղցան կերեք՝ պանրով կամ հավի մսով
Մի քանի ամսից կնկատեք արդյունքը: Սա բավական է, որ ձեզ ստիպի այս հնարքները շարունակել:
Նյութը հրապարակման պատրաստեց 168.am-ը