Երևանում 33-ամյա տղամարդը դաժան ծեծի է ենթարկվել. բժիշկները պայքարում են նրա կյանքը փրկելու համար. Shamshyan.com

Shamshyan.com-ի տեղեկություններով` փետրվարի 16-ի երեկոյան արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ծայրահեղ ծանր վիճակում՝ «գանգուղեղային վնասվածք» ախտորոշմամբ «Էրեբունի» բժշկական կենտրոն է տեղափոխվել մի քաղաքացի:

Աղբյուրի փոխանցմամբ` ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երևան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի Աթոյան փողոցի բնակիչ, 33-ամյա Ալբերտ Մարկոսյանն է, ով գտնվում է վերակենդանացման բաժանմունքում:

Կայքը գրում է, որ Ա. Մարկոսյանին ծեծված հայտնաբերել է մայրը, որը փորձել է տան պայմաններում բժշկական օգնություն ցուցաբերել, սակայն երբ զգացել է, որ վիրավորի վիճակը ծանրանում է, նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց:

Փաստի առթիվ ոստիկանության Էրեբունու բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ դեպքի հանգամանքները բացահայտելու ուղղությամբ:

Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս