Բաժիններ՝

Եվրախորհրդարանի պատվիրակությունը կժամանի Վենեսուելա և հանդիպում կունենա ընդդիմության հետ. EFE

Եվրախորհրդարանի պատվիրակությունը փետրվարի 17-ին կժամանի Վենեսուելա, որպեսզի մի քանի հանդիպում անցկացնի, այդ թվում՝ ընդդիմադիր ուժերի հետ: Այդ մասին հայտնել է EFE գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրներ:

Նրա տվյալներով՝ պատվիրակությունը, որը բաղկացած է վեց մարդուց, հանդիպումներ կանցկացնի ընդդիմության առաջնորդ Խուան Գուայդոյի, ինչպես նաեւ եվրոպական երկրների դեսպանների հետ: Նշվում է, որ եվրախորհրդարանականները Վենեսուելայում կգտնվեն մինչեւ հաջորդ երեքշաբթի օրը՝ փետրվարի 19-ին:

Հունվարի 23-ին Գուայդոն իրեն հայտարարել է երկրի նախագահի պաշտոնակատար: Նույն օրը նրան պետության ժամանակավոր ղեկավար է ճանաչել ԱՄՆ-ը, նրան միացել են Լիմայի խմբի երկրները (բացառությամբ Մեքսիկայի), Ամերիկյան պետությունների կազմակերպությունը, մի շարք այլ երկրներ: Մադուրոն տեղի ունեցածը որակել է հեղաշրջման փորձ, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս