Բաժիններ՝

Սի Ցզինպինը պատրաստ է աշխատել ԱՄՆ-ի հետ բանակցություններում տարաձայնությունները հարթելու համար

ՉԺՀ-ի նախագահ Սի Ցզինպինը առեւտրական բանակցություններում Միացյալ Նահանգների ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերի եւ ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի հետ փետրվարի 15-ին կայացած հանդիպմանը հայտարարել է, որ Չինաստանը պատրաստ է արդյունավետ գործակցել ամերիկյան կողմի հետ առեւտրատնտեսական հարցերի շուրջ համաձայնության հասնելու համար: Չինաստանի ղեկավարի համապատասխան հայտարարությունը մեջբերել է «Սինհուա» գործակալությունը։

«Մենք պատրաստ ենք աշխատել տարակարծությունները եւ վեճերը համագործակցության ոգով հարթել ուղղությամբ հանուն այն բանի, որ երկու կողմերը հասնեն այնպիսի համաձայնության, որն ընդունելի կլինի ե՛ւ ՉԺՀ-ի համար, ե՛ւ Միացյալ Նահանգների համար»,-նշել է Սի Ցզինպինը:

Նա նաեւ նշել է, որ Պեկինի եւ Վաշինգտոնի միջեւ փոխգործակցությունն «իրականացվում է սկզբունքային պայմաններով», եւ կոնսուլտացիաներն արդեն զգալի առաջընթաց են արձանագրել, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս