Արտակ Բեգլարյանը նոր նշանակում է արել

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանի հրամանով՝ Արսեն Սառաջյանը փետրվարի 13-ին նշանակվել է ԱՀ ՄԻՊ աշխատակազմի դեպարտամենտի ղեկավար։

Արսեն Սառաջյանը մասնագիտությամբ իրավաբան է:

2009թ. ավարտել է Արցախի պետականհամալսարանի տնտեսաիրավաբանական ֆակուլտետի բակալավրիատը:

2011թ. ստացել էԱրցախի պետական համալսարանի նույն ֆակուլտետի մագիստրոսի աստիճան: Այնուհետև2013թ. ավարտել է ՀՀ պետական կառավարման ակադեմիան:

Նա 2009թ.-ից աշխատել է ԱՀ կառավարության աշխատակազմի իրավաբանական վարչությունում, 2013-2017թթ.-ը` ԱՀ կառավարության աշխատակազմի վարչապետի վերահսկողական ծառայությունում, իսկ 2017թ.-ին  նշանակվել է ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տարածքային վարչության պետի տեղակալ:

Տեսանյութեր

Լրահոս