ՌԴ ԱԳՆ շենքում դիակ են հայտնաբերել
Ռուսաստանի Դաշնության արտգործնախարարության շենքում հայտնաբերվել է տղամարդու դի, այդ մասին հայտնում է «Говорит Москва»-ն: Հայտնի է, որ մահացածն ԱԳՆ-ի 68-ամյա աշխատակից Օլեգ Կրիվովն է:
Նշվում է, որ մահացածի մարմինը հայտնաբերվել է շենքի 19-րդ հարկի զուգարաններից մեկում:
Կրիվովն աշխատում էր զենքի տարածման կանոնների կատարման հետ կապված հարցերով վարչությունում: Ըստ նախնական տվյալների՝ մահվան պատճառ է դարձել սրտի կաթվածը:
Տեղեկությունը դեռևս պաշտոնապես չի հաստատվել համապատասխան մարմինների կողմից:
Այլ մանրամասներ չեն փոխանցվում: