![](/banners/BeFunky-design.jpg)
Իտալիայում ֆերմերներն ի նշան բողոքի կաթով են ողողել ճանապարհները
![](https://168.am/wp-content/uploads/2019/02/964250.jpg)
Իտալիայի Սարդինիա կղզում ֆերմերները բողոքում են արտադրանքի գնման ցածր գների դեմ: Տեսանյութում ցուցադրված է, թե ինչպես է անցկացվել այդ ակցիաներից մեկը։
Իրենց խնդրի վրա ուշադրություն գրավելու համար ցուցարարները տասնյակ լիտրերով կաթ են լցրել ավտոճանապարհներին:
Ակցիայի մասնակիցներից մի քանիսը թիթեղամանները դատարկել են կամրջին՝ ուղղակիորեն ներքեւից ընթացող ավտոմեքենաների վրա: Նշվում է, որ բողոքները շարունակվում են գրեթե մեկ շաբաթ: Իտալիայի վարչապետ Ջուզեպե Կոնտեն Facebook-ում գրել է, որ ֆերմերների պահանջներն անուշադրության չեն մատնվի, հաղորդել է Sputnik-ը: