Բաժիններ՝

Nike-ը պահանջում է, որ «Բարսելոնան» հաճախ դաշտ դուրս բերի Կոուտինիոյին

Nike-ը ճնշում է գործադրել «Բարսելոնայի» մարզիչ Էռնեստո Վալվերդեի նկատմամբ, այս մասին հայտնում է  Okdiario-ի գլխավոր խմբագիր Էդուարդո Ինդան:

Լրագրողի խոսքերով՝ սպորտային ապրանքանիշի ներկայացուցիչները պնդում են, որ կիսապաշտպան Ֆիլիպե Կոուտինիոն պետք է, որքան հնարավոր է, շատ ժամանակ անցկացնի խաղադաշտում:

«Կոուտինիոն խաղում է գրեթե հրամանով: Սա բրենդի խնդիր է: Nike-ը հովանավորում է  «Բարսելոնային» և վճարում է 100 միլիոն եվրո մեկ տարվա համար: Կոուտինիոն, Ժերարդ Պիկեի և Սերջի Ռոբերտոյի հետ, թոփ-ֆուտբոլիստներ են կատալոնական ակումբում, և գովազդատուն պահանջում է, որ իր դեմքերը լինեն խաղադաշտում, այլ ոչ թե պահեստայինների նստարանին: Nike-ը պարտադրում է Կոուտինիոյին»,- ասել է Ինդան:

Հիշեցնենք, որ Կոուտինիոն տեղափոխվեց «Բարսելոնա» «Լիվերպուլից» 2018 թվականի հունվարին`135 մլն եվրոյի դիմաց:

Այս մրցաշրջանում Կոուտինիոն մասնակցել է 33 հանդիպման, դարձել է 8 գոլի և 5 գոլային փոխանցման հեղինակ:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս