Բաժիններ՝

Վինիսիուսը գրանցել է Ռաուլի ռեկորդը

«Ռեալ Մադրիդի» կիսապաշտպան Վինիսիուս Ջունիորը դաշտ դուրս եկավ Չեմպիոնների լիգայի  1/8 եզրափակչի «Այաքսի» դեմ խաղում: ՖԻՖԱ-ի մամուլի ծառայությունից հայտնում են, որ բրազիլացին դարձավ պատմության մեջ ամենաերիտասարդ ֆուտբոլիստը, ով Չեմպիոնների լիգայի խաղարկության փլեյ-օֆֆում «Ռեալ Մադրիդի» կազմում դուրս եկավ խաղադաշտ:

Վինիսիուս  Ջունիորը արեց դա 18 տարեկան  216 օրական հասակում: Կիսապաշտպանը գրանցեց մադրիդյան ակումբի լեգենդ Ռաուլի ռեկորդը, ով խաղացել էր փլեյ-օֆֆում 18 տարեկան 253 օրականում:

Վինիսիուսն այս խաղում ևս մեկ արդյունք է գրանցել: Նա գոլային փոխանցում արեց Քարիմ Բենզեմային: Սա 18-ամյա բրազիլացու 10-րդ գոլային փոխանցումն էր բոլոր մրցաշարերում: Այսպիսով, բրազիլացին տվել է ամենաշատ գոլային փոխանցումները մադրիդյան ակումբում:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս