Բաժիններ՝

Կալիֆոռնիայում թմրանյութերի ազդեցության տակ գտնվող վարորդը վրաերթի է ենթարկել մի խումբ անցորդների

ԱՄՆ-ի Կալիֆոռնիայի նահանգի Ֆուլերթոն քաղաքում տասը մարդ է հոսպիտալացվել այն բանից հետո, երբ ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մի խումբ անցորդների: Այդ մասին ասված է Twitter-ում տեղական ոստիկանության հրապարակած մամուլի տեղեկագրում:

Միջադեպը տեղի է ունեցել փետրվարի 10-ին: Նշվում էր, որ վարորդը կարմիր Toyota Tacoma-ով հայտնվել է մայթի վրա եւ հարվածել մի խումբ անցորդների, ինչից հետո մեքենան բախվել է ծառին:

Պատահարի վայր ժամանելուց հետո ոստիկաններին հաջողվել է բարձրացնել ծխացող ավտոմեքենան, որի տակ մարդիկ են եղել: Տուժածները, որոնք 18-ից մինչեւ 49 տարեկան են, տեղական բուժհաստատություններ են տեղափոխվել տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներով: Նրանցից մի քանիսի վիճակը գնահատվում է օրհասական:

Վնասվածքներ է ստացել երեք ավտոմեքենա: Պարզվել է, որ ավտոմեքենայի վարորդը 22-ամյա Քրիստոֆեր Սոլիսն է, որն ապրում է Անահայմ քաղաքում: Ոստիկանությունը ենթադրում է, որ նա փոխադրամիջոցը վարել է՝ գտնվելով թմրանյութերի ազդեցության ներքո, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս