Պաշտոնյաները տարակուսած են Մարությանի վարքից. «Տարոնի ժամանակ էդպես չէր». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է. «Քաղաքապետարանի ու քաղաքապետի հետ ամենօրյա շփում ունեցող պաշտոնյաները տարակուսած են` Հայկ Մարությանը, ի տարբերություն Տարոն Մարգարյանի, օրերով կարող է իրենց զանգերին չարձագանքել։ Նրանց ասում են, որ խիստ զբաղված է։

«Տարոնի ժամանակ էդպես չէր՝ օրվա ընթացքում անպայման արձագանքում, հետ էր զանգում»,- ասաց մեր զրուցակիցը:

Բայց նա այլեւս ժամանակ չի գտնում անգամ մարզվել՝ ժամանակին գնում էր «Օրանժ» մարզահամալիր, որտեղ ընտանյոք հանդերձ մարզվում էին։ Միայն օրերս՝ երեկոյան ուշ ժամի գնացել է, շփվել մարզահամալիր եկած «հասարակ» քաղաքացիների հետ, հարցուփորձ արել, ափսոսանք հայտնել, որ հաճախ չի լինում, չի կարողանում վայելել նախկին ազատ կյանքի բերկրանքը»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728