Բաժիններ՝

Ռեժիսոր Բրայան Սինգերին բացառել են BAFTA մրցանակի անվանակարգորդների ցուցակից

Կինո եւ հեռուստատեսային արվեստների բրիտանական ակադեմիան «Բոհեմական ռապսոդիա» կինոնկարի ռեժիսոր Բրայան Սինգերին բացառել է մրցանակի հավակնորդների ցուցակից սեռական ոտնձգությունների հետ կապված մեղադրանքների պատճառով։

«Շատ լուրջ մեղադրանքների լույսով BAFTA-ն Բրայան Սինգերին տեղեկացրել է, որ «Բոհեմական ռապսոդիա»-ի համար նրա անվանակարգն այս պահից չեղարկված է,-ասված է բրիտանական կինոակադեմիայի հայտարարության մեջ:

Դրանում նշվում է, որ BAFTA-ն նմանօրինակ վարքագիծը համարում է բացարձակապես անընդունելի եւ իր արժեքների հետ անհամատեղելի»:

Ինչպես նշում է BAFTA-ն, Սինգերն ինքը մերժում է այդ մեղադրանքները: Ակադեմիան ճշտել է, որ որոշումը գործելու է այնքան ժամանակ, քանի դեռ իրադրությունը լիովին չի պարզվել: Ընդ որում՝ ֆիլմի եւ թիմի մյուս անդամների անվանակարգերը մնում են անփոփոխ:

Անցած ամսին Atlantic հրատարակությունը հրապարակել էր մի հոդված, որում ռեժիսորը մեղադրվում էր անչափահաս տղաների նկատմամբ սեռական բնույթի հանցավոր գործողություններ կատարելու մեջ: BAFTA-ն անկախ բարեգործական կազմակերպություն է, որը աջակցում, զարգացնում եւ քարոզում է կինոն, որոշելով եւ պարգեւատրելով կինո- եւ հեռուստաարվեստի լավագույն ստեղծագործությունները:

Ակադեմիան կազմավորվել է 1947 թվականի ապրիլի 16-ին՝ բրիտանացի կինոռեժիսոր եւ սցենարիստ Դեւիդ Լինի ղեկավարությամբ եւ կոչվում էր Կինոյի բրիտանական ակադեմիա: 2019 թվականին BAFTA-ի մրցանակաբաշխությունը տեղի կունենա փետրվարի 10-ին Լոնդոնի Թագավորական Ալբերտ-Հոլլում: Արարողությունը վարելու է «Գեղեցիկ ապրելը չես արգելի» սերիալի աստղ, դերասանուհի եւ ռեժիսոր Ջոաննա Լամլին, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս