Թրամփը Կոնգրեսին հայտարարել է, որ կհասնի Մեքսիկայի հետ սահմանին արգելապատի կառուցմանը
                                    ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Կոնգրեսին հայտարարել է, որ մտադիր է հասնել Մեքսիկայի հետ սահմանին արգելապատի կառուցմանը։
«Անցյալում այս դահլիճում շատ մարդիկ են խոսել արգելապատի կառուցման անհրաժեշտության մասին, բայց այն այդպես չկառուցվեց: Ես կհասնեմ դրա կառուցմանը»,- ասելէ Միացյալ Նահանգների ղեկավարն՝ ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի եւ Ներկայացուցիչների պալատի առջեւ հանդես գալով «Երկրի դրության մասին» ամենամյա ուղերձով: «Արգելապատը կփրկի կյանքեր: Եկեք աշխատենք միասին, որպեսզի հասնենք փոխզիջման, որն Ամերիկան կդարձնի ավելի անվտանգ»,- հայտարարել է Սպիտակ տան տերը, հաղորդել է ՏԱՍՍ-ը:
 
 
 
 
                                    
                        
                        
                        
                        
                        
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    
                                    