Արցախում պատիժը կրելուց հետո ադրբեջանցի սահմանախախտն ազատ է արձակվել
Արցախի Հանրապետության ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի փետրվարի 9-ի 2018 թվականի դատավճռով 2 տարի ազատազրկման դատապարտված Էլնուր Էլման օղլի Հուսեյնզադեն ԱՀ ոստիկանության քրեակատարողական հիմնարկում պատիժը կրելուց հետո 2019 թ. փետրվարի 2-ին ազատ է արձակվել:
Էլնուր Էլման օղլի Հուսեյնզադեն մեղադրվում էր այն բանում, որ նա հանդիսանալով Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի 157-րդ մոտոհրաձգային բրիգադի հետախուզական վաշտի զինծառայող, 2017 թ. փետրվարի 01-ին ժամը 15.00-ի սահմաններում առանց պատշաճ թույլտվության Մարտակերտի շրջանի Թալիշ համայնքի ուղղությամբ ապօրինի հատել էր Արցախի Հանրապետության զինված ուժերի կողմից պահպանվող պետական սահմանը, մտել մարտական դիրքի խրամուղի, որից հետո ձերբակալվել էր պետական սահմանի հսկողությունն իրականացնող ստորաբաժանման ծառայողների կողմից: