Արցախի ոստիկանությունը հորդորում է քաղաքացիներին զգոնություն ցուցաբերել

Ս.թ.փետրվարի 3-ին ժամը 15:00-ի սահմաններում իրենց բնակարանի լոգարանում՝ թոռներին լողացնելու ժամանակ շմոլ գազից թունավորվել և «Հանրապետական բժշկական կենտրոն» է տեղափոխվել Ստեփանակերտ քաղաքի բնակչուհի, 1965թ.ծնված Է.Մ-ն։

Ս.թ.փետրվարի 2-ին ժամը 20:00-ի սահմաններում լոգանք ընդունելու ժամանակ՝ տան բաղնիքում տեղադրված ջրատաքացուցիչից արտանետված շմոլ գազից թունավորվել և «Արևիկ» մանկական բուժմիավորում է տեղափոխվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչ, 2002թ.ծնված Ս.Ու-ն։

Ստուգումներով զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

Ս.թ.փետրվարի 4-ին ժամը 16:00-ի սահմաններում, տան խոհանոցում տեղադրված ջրատաքացուցիչի արտանետված շմոլ գազից թունավորվել և «Հանրապետական բժշկական կենտրոն» են տեղափոխվել Ստեփանակերտ քաղաքի բնակիչներ՝1951թ.ծնված Ի.Հ-ն և 1946թ.ծնված Ա.Հ-ն։

Ստուգմամբ զբաղվում է ԱՀ ոստիկանության Ստեփանակերտ քաղաքի վարչությունը:

Հ.Գ
Մեր քաղաքացիներին հորդորում ենք առավել զգոնություն ցուցաբերել և գազի արտանետման յուրաքանչյուր կասկածի դեպքում դիմել կամ 9-11ծառայություն կամ 1-02։

ԱՀ ոստիկանությունն իր հերթին` համապատասխան կառույցների հետ մեկտեղ ակտիվացրել է այդ ուղղությամբ իրականացվող բացատրական աշխատանքները։

Արցախի ոստիկանություն

Տեսանյութեր

Լրահոս