Հայաստանը չի մասնակցի «Միսս աշխարհին»՝ ֆինանսական պատճառներով
«Միսս Հայաստան-2012» մրցույթի հաղթող ճանաչված 20-ամյա Աննա Առաքելյանը չի մասնակցի օգոստոսի 18-ին, Մոնղոլիայի Օրդոս քաղաքում կայանալիք «Միսս Աշխարհ 2012» մրցույթին:
Հայաստանի` «Միսս աշխարհին» չմասնակցելու պատճառը ֆինանսական խնդիրներն են: Բանն այն է, որ «Միսս Հայաստան» ագգային գործակալությունը տեւական ժամանակ է` բանակացությունների մեջ է եւ փորձում է հովանավորներ գտնել, սակայն, մեր տեղեկություններով, առայժմ ոչ մեկը պատրաստ չէ ֆինանսավորել:
Աննա Առաքելյանի մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ է 10-20 մլն դրամ, որի մեջ մտնում է անդամավճար, հագուստ եւ այլ ծախսեր: Փաստորեն` այս տարի եւս, ինչպես նախորդ բոլոր տարիներին, Հայաստանին չի հաջողվի մասնակցել «Միսս աշխարհին», այլապես ամենաուշը հուլիսի 24-ին մեր երկիրը ներկայացնող մասնակիցը պետք է լիներ մրցույթի վայրում:
Նշենք, որ «Միսս Աշխարհ 2012» մրցույթը կկայանա օգոստոսի 18-ին, Մոնղոլիայի Օրդոս քաղաքում: «Միսս աշխարհ 2012»-ի պաշտոնական կայքում մասնակից երկրների շարքում Հայաստանը դեռ նշված չէ:
Նախապես հայտարարվել էր, որ «Միսս Հայաստան-2012»-ում հաղթող ճանաչված անձը ձեռք կբերի իրավունք մասնակցելու «Միսս աշխարհ-2012» մրցույթին: