«Ռեալը» պատրաստ է առաջարկել 115 մլն եվրո Ռաշֆորդի համար
«Կարմիր սատանաների» երկրպագուները կարող են արդեն լարվել:
Մարկուս Ռաշֆորդը դեռ չի պայմանավորվել մանկունյանցիների հետ նոր պայմանագրի վերաբերյալ, իսկ մադրիդցիներն ուրախությամբ պատրաստ են տանել հարձակվողին: Ինչպես հաղորդում է The Sun-ը, խոսքը 100 մլն ֆունտանոց (115 մլն եվրո) տրանսֆերի մասին է: Բարձրաձայնվել է նույնիսկ անգլիացու հնարավոր աշխատավարձը նոր ակումբում՝ շաբաթական 285 հազար եվրո:
Ռաշֆորդի գործող պայմանագրի ժամկետը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ կլրանա 18 ամիս անց, և հարձակվողը դեռ չի շտապում երկարաձգել այն:
«Կարմիր սատանաների» կազմում Մարկուսն անցկացրել է 152 խաղ, որոնցում դարձել է 41 գոլի և 23 փոխանցման հեղինակ:
Transfermarkt-ը 21-ամյա հարձակվողին գնահատում է 65 մլն եվրո:
Պատրաստեց Անի Գաբուզյանը