Բաժիններ՝

Բոլոր նոր ավտոբուսներում WiFi ինտերնետ է տեղադրվում

Այսօր Երևանի քաղաքապետարանը և Orange-ը հայտարարել են մեկ տարի առաջ մեկնարկած պիլոտային նախագծի ընդլայնման մասին, որի շրջանակներում Երևանի քաղաքային տրանսպորտի նոր շարժակազմի բոլոր ավտոբուսների ուղևորները կկարողանան անվճար օգտվել Wi-Fi ինտերնետից: Ավտուբուսներում տեղադրվել են Orange MyFi 3G/Wi-Fi մոդեմներ, որոնք ստեղծում են շարժական Wi-Fi տարածք և հնարավորություն են տալիս միաժամանակ ցանցին միացնել հինգ սարք` սմարթֆոն, նեթբուք, պլանշետ և այլն: Այս պահին շարժական WiFi սարքերով համալրված են 91 ավտոբուս, որոնց թիվը մինչև տարեվերջ կհասնի 255-ի:
«Սա կարևոր նախագիծ է մեզ համար, մի կողմից` որովհետև թույլ է տալիս փորձել մեր շարժական MyFi ծառայությունը և դրա հնարավորություններն ամբողջ քաղաքի տարածքում, մյուս կողմից` քանի որ շատ ավելի հասանելի է դարձնում WiFi ինտերնետը: Անցյալ տարի պիլոտային նախագիծը մեկնարկելիս մենք փորձում էինք հասկանալ, թե արդյոք այս ծառայությունների կարիքը զգում են Երևանի բնակիչները և նկատեցինք, որ բակականին մեծ թվով ուղևորներ օգտվում են Wi-Fi-ից ավտոբուսում: Ուրախ ենք քաղաքապետարանի հետ մեր համագործակցությունը շարունակել և ընդլայնել` արդեն առաջարկելով այս հնարավորությունը բոլոր նոր ավտոբուսների ուղևորներին», ասաց Orange-ի գլխավոր տնօրեն Բրունո Դյութուան:
Առաջին անգամ Երևանի քաղաքային տրանսպորտում WiFi տեղադրվել է մեկ տարի առաջ` Երևանի քաղաքապետարանի և Orange-ի պիլոտային նախագծի շրջանակներում, երբ Orange MyFi մոդեմներ տեղադրվեցին քաղաքային տրանսպորտի 5 երթուղիներ սպասարկող ավտոբուսներում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս