Թուրքիայում երեխաների դեմ սեռական բռնությունները տարեցտարի ավելանում են
Վիճակագրությունը ցույց է տալիս, որ Թուրքիայում սեռական բռնության ու ոտնձգությունների ենթարկվող երեխաների թիվը տարեցտարի ավելանում է։
Թուրքիայի վիճակագրական ընկերության (TÜİK) տվյալների համաձայն՝ 2014թ․ այս երկրում սեռական շահագործման ենթարկված երեխաների թիվը կազմել է 74․064։ Իսկ արդեն 2016թ․ նման երեխաների թիվը հասել է 83․552։
Այսինքն, երկու տարում Թուրքիայում սեռական բռնության ենթարկված երեխաների թիվն աճել է 33 տոկոսով։
Հայտնի է նաև, որ 2011-2016թթ․ ընթացքում Թուրքիայի 27 նահանգներում գործող երեխաների պաշտպանության 30 կենտրոններում ստացվել է 21․068 հայց։ Դրանց 85 տոկոսը վերաբերել է աղջիկներին, 15 տոկոսը՝ տղա երեխաներին։