Բաժիններ՝

ՍՊԸ-ի անվտանգության աշխատակիցը գողություն է կատարել

Հունվարի 23-ին ՍՊ ընկերություններից մեկի անվտանգության պետը ոստիկանության Անիի բաժնում հաղորդում է տվել, որ հունվարի 22-ին՝ ժամը 00.10-ից մինչև 03.15-ն ընկած ժամանակահատվածում, Մարալիկ քաղաքի Երկաթուղայինների փողոցում գործող ՍՊԸ տարածքում գտնվող մետաղյա տարայից գողացել են մոտ 1 տոննա դիզելային վառելիք՝ պատճառելով 430.000 դրամի վնաս:

Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ գողությունը կատարել է նույն ՍՊԸ-ի անվտանգության աշխատակից Արկադի Ու.-ն: Նա հունվարի 23-ին հրավիրվել է բաժին և տվել խոստովանական բացատրություն, որ հունվարի 22-ին նշված ՍՊԸ տարածքից 960 լիտր դիզելային վառելիքի գողությունը կատարել է ինքը, իր հերթապահության ժամանակ:
Գողոնն առգրավված է:

Նախապատրաստվում են նյութեր:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս