«Սա անձնական տվյալ է, որը ենթակա է հրապարակման, քանի որ սահմանված է օրենքով». Շուշան Դոյդոյան
Ինֆորմացիայի ազատության կենտրոնի տնօրեն Շուշան Դոյդոյանը Ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Անձնական տվյալների պաշտպանության գործակալության կարծիքը ով ինչպես ուզում, մեկնաբանում է։ Քաղաքապետարանն ասում է՝ գործակալությունն ասել է՝ պարգեւատրում ստացած անձանց անունները մի հրապարակեք, քանի որ անձնական տվյալ է, իսկ մյուս կողմն ասում է՝ օրենքով սահմանված է Քաղաքապետի կարգադրությունների պարտադիր հրապարակման պահանջ, ուրեմն պետք է հրապարակել։
Գործակալություն, հիմա դուք ի՞նչ եք ասել։
Որպես ՀՀ ԱՆ Անձնական տվյալների պաշտպանության Գործակալությունը երկու տարի ղեկավարած անձ ասում եմ, սա անձնական տվյալ է, որը ենթակա է հրապարակման, քանի որ սահմանված է օրենքով։ Հարցը շատ հստակ է, եւ տարակարծության տեղ չկա»։
Անձնական տվյալների պաշտպանության գործակալության կարծիքը ով ինչպես ուզում, մեկնաբանում է։ Քաղաքապետարանն ասում է՝…
Gepostet von Shushan Doydoyan am Mittwoch, 23. Januar 2019