10 000 դոլար, ավելի քան 4 միլիոն դրամ. ՀՀ հաշվեքննիչ պալատի նորանշանակ անդամի ունեցվածքը. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ հաշվեքննիչ պալատի նորանշանակ անդամ Կարեն Կարապետյանը Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովին է ներկայացրել 2018թ. պաշտոնը ստանձնելու հայտարարագիրը:

Հանձնաժողովի պաշտոնական կայքում հրապարակված փաստաթղթից տեղեկանում ենք, որ նա հայտարարագրել է բնակարան:

Կ. Կարապետյանը հայտարարագրել է նաեւ «TOYOTA CAMRY 3.5» մակնիշի ավտոմեքենա: Պաշտոնը ստանձնելու օրվա դրությամբ նրա դրամական միջոցները կազմել են 4 150 000 ՀՀ դրամ եւ 10 000 ԱՄՆ դոլար:

2018թ. հունվարի 1–ից մինչեւ պաշտոնական պարտականությունները ստանձնելու օրը ստացված եկամուտների հանրագումարը կազմել է 2 904 000 ՀՀ դրամ: Նշված թվից 1 904 000 ՀՀ դրամ եկամուտը գոյացել է աշխատավարձից, իսկ 1 000 000 ՀՀ դրամը՝ գույքը օտարելուց:

Նշենք, որ նա այս պաշտոնը ստանձնել է 2018 թվականի նոյեմբերին: Հավելենք, որ Կ. Կարապետյանը նախկինում զբաղեցրել է ՀՀ պաշտպանության նախարարության նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետի պաշտոնը: Այս պաշտոնից նա ազատվել էր 2018 թվականի հունիսին»:

Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում:

Տեսանյութեր

Լրահոս