Նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանը 2016-ի պարգեւատրումների ցուցակը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Այս օրերին խիստ ակտուալ է պարգեւավճարների թեման։ Մենք համացանցում գտանք Երեւանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի 2016-ի պարգեւատրումների ցուցակը, ինչից հետեւում է, որ դրանք ժամանակին բաց տեղեկատվություն են եղել, եւ յուրաքանչյուր ոք կարող էր ծանոթանալ այդ ցանկին։
Իսկ այսօր ամենաբարձր մակարդակով հայտարարում են, որ դրանք «անհատական տվյալներ» են եւ չեն կարող հրապարակվել։ Երկրորդ․ անցյալում էլ քաղաքապետարանի աշխատակազմը, փաստորեն, զրկված չի եղել «պրեմիաներից», եւ մեծ պարգեւավճարներ են ստացել ինչպես քաղաքապետը, այնպես էլ իր տեղակալները։
Չնայած ՊԵԿ-ում բաշխված «պրեմիաներին» չեն հասնի՝ երեկ տեղեկացանք, որ այստեղ աստղաբաշխական թվեր են ստացել․ 8 մլն՝ ՊԵԿ նախագահը, 9 մլն՝ տեղակալը եւ այլն»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ թերթի այսօրվա համարում: