Բաժիններ՝

«Արմավիան» հրաժարվել է ռուսական ինքնաթիռներից

«Արմավիա» ավիաընկերությունը որոշել է գնել մեկական Airbus и Boeing ինքնաթիռներ. տեղեկացնում է «Ինտերֆաքս» գործակալությունը:
Ավիափոխադրողի ներկայացուցիչները «Ֆարնբորո» ավիասալոնում հանդիպել են երկու արտադրողների հետ, ինչից հետո կայացվել է համապատասխան որոշումը:
Թե կոնկրետ ինչ մոդելի ինքնաթիռներ է գնելու «Արմավիան» եվրոպական և ամերիկյան արտադրողներից, դեռևս հայտնի չէ: Գործարքի մանրամասները գաղտնի են պահվում և հայտնի կլինեն միայն ավիասալոնի ավարտից հետո:
Ի դեպ` հայկական ավիափոխադրողը հրաժարվել էր գնել ռուսական Sukhoi Superjet 100 (SSJ-100) ինքնաթիռը:
Այն պետք է փոխանցվեր ընկերությանը հունիսի 20-30-ը: Խոսքր երկրորդ Superjet ինքնաթիռի մասին էր,իսկ առաջինի վաճառքը տեղի էր ունեցել դեռևս 2011 թ-ի ապրիլին:
Խոսվում էր այն մասին, որ գործարքից հրաժարվելու պատճառը «Արմավիա» ընկերության անկայուն ֆինանսական վիճակն է:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս