Հայոց ցեղասպանության 100-ամյակի նիստ Լիբանանում
Լիբանանում ՀՀ դեսպանանատանը կայացել է Հայոց ցեղասպանության 100-ամյակի Լիբանանի կենտրոնական մարմնի հերթական նիստը, որը վարել է Լիբանանում ՀՀ դեսպան Աշոտ Քոչարյանը, այս մասին տեղեկացնում են ՀՀ արտաքին գործերի նախարարության լրատվական ծառայությունից:
Հանդիպման օրակարգի հիմնական հարցը եղել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի հետ հետագա ծրագրերի և գործողությունների համակարգումը:
Քննարկվել են նաև կենտրոնական, տարածաշրջանային և տեղական մարմինների ծրագրերի իրականացման հնարավորություններն ու մեխանիզմները:
Ընդգծվել է Հայաստանում և Սփյուռքում նախատեսվող աշխատանքների ընդհանուր ուղղությունների հստակեցման անհրաժեշտությունը: