Մահացել է ռեժիսոր և պրոդյուսեր Յուրի Կուշներյովը
Կյանքի 82-րդ տարում վախճանվել է խորհրդային եւ ռուս կինոռեժիսոր, պրոդյուսեր եւ դերասան, «Իմ սիրելի ծաղրածուն» ֆիլմի ստեղծող Յուրի Կուշներյովը: Այդ մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ռեժիսորի կինը՝ Մարգարիտա Կուշներյովան:
«Յուրի Սերգեեւիչը վախճանվել է հունվարի 6-ին, նրա հետ հրաժեշտը տեղի կունենա հունվարի 10-ին Կենտրոնական կլինիկական հիվանդանոցում,-ասել է ռեժիսորի կինը:-Յուրան վաղուց հիվանդ էր, նա մահացել է հիվանդանոցում, բժիշկներն ասում են, որ պատճառը պոկված թոքային թրոմբն էր»:
Յուրի Կուշներյովը ծնվել է 1937 թվականի հոկտեմբերի 3-ին Մոսկվայում: Կինոյում իր կարիերան սկսել է 1968 թվականին: Հետագայում դարձել է «Մոսֆիլմ» կինոստուդիայի ռեժիսոր, եղել է «Միմինո» ֆիլմի երկրորդ ռեժիսորը: 1990-ական թվականներին եղելէ Գեորգի Դանելիայի բոլոր ֆիլմերի պրոդյուսերը եւ գործադիր պրոդյուսերը:
Որպես ռեժիսոր Կուշներյովը նկարահանել է «Իմ սիրելի ծաղրածուն», որտեղ գլխավոր դերում հանդես է եկել Օլեգ Մենշիկովը, եւ «Վաղուց անցած օրերի կատակերգությունը», որտեղ խաղացել են Արչիլ Գոմիաշվիլին, Սերգեյ Ֆիլիպովը, Եվգենի Մարգունովը եւ Գեորգի Վիցինը: Էպիզոդիկ դերերում խաղացել է «Աշնանային մարաթոն» եւ «Անձնագիր» կինոնկարներում: Նաեւ Կուշներյովը եղել է «Ադամի կողոսկրը», «Սրիկաներ», «Կո՛ւ Կին-ձա-ձա» եւ այլ ֆիլմերի պրոդյուսերը: