Բաժիններ՝

Պեկինում զինված տղամարդը հարձակվել է դպրոցականների վրա

Ինքնությունը չպարզված մի տղամարդ հարձակում է կատարել Պեկինի տարրական դպրոցներից մեկի վրա, ինչի հետեւանքով վիրավորվել է 20 երեխա: Այդ մասին ասված է Չինաստանի մայրաքաղաքի Սիչենի շրջանի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:

Հարձակումը կատարվել է հունվարի 8-ին տեղական ժամանակով ժամը մոտավորապես 11:17-ին (Երեւանի ժամանակով ժամը 06:17-ին): Նախնական տվյալներով՝ ընդհանուր առմամբ տուժել է 20 երեխա, դպրոցականներն արդեն հոսպիտալացված են, նրանցից երեքը ծանր վիճակում են: Ներկայում նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Ոստիկանությունը կասկածյալին բռնել է հարձակման վայրում: Թե ինչով էր զինված տղամարդը եւ որոնք էին նրա դրդապատճառները, առայժմ չի նշվում, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս