Բաժիններ՝

Արգենտինայի նախկին նախագահի բնակարանից 31 կտավ են առգրավել՝ 4 մլն դոլար գումարի

Արգենտինայի ոստիկանությունը դեկտեմբերի 28-ին 31 կտավ է առգրավել երկրի նախկին նախագահ Քրիստինա Ֆեռնանդես դե Կիրշների Բուենոս Այրեսի բնակարանից կոռուպցիայի գործով հետաքննության շրջանակում: Այդ մասին հայտնել է Infobae հրատարակությունը: Նրա տվյալներով՝ նկարների ընդհանուր արժեքը կազմում է 4 մլն դոլար:

Օգոստոսին ոստիկանությունը խուզարկություններ էր կատարել նախկին նախագահի տանն այն բանից հետո, երբ ֆեդերալ դատավոր Կլաուդիո Բոնադիոն խնդրագիր ուղարկեց Սենատ առ այն, որ մասնակիորեն հանվի Կիրշների խորհրդարանական անձեռնմխելիությունը: Կոռուպցիայի գործով հետաքննությունը նախաձեռնվել էր այն բանից հետո, երբ ԶԼՄ-ներում հայտնվեցին Արգենտինայի պլանավորման փոխնախարարի վարորդի օրագրերը:

Փաստաթղթերը տվյաներ էին բովանդակում այն մասին, որ գերատեսչությունը շինարարական ու էներգետիկական ընկերություններից բազմամիլիոնանոց կաշառքներ էր ստանում Կիրշների նախագահական ժամկետի ընթացքում, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս