Ինդոնեզիայում թռիչքների երթուղիները տեղափոխում են Կրակատաու հրաբխի շրջանից
Ինդոնեզիայի ավիացիոն իշխանությունները որոշում են ընդունել՝ փոխել Կրակատաու ժայթքող հրաբխի շրջանում ինքնաթիռների թռիչքների երթուղիները՝ հանրանավերն ուղարկելով անվտանգ գոտիներ: Այդ մասին հայտնել է ավիացիոն երթեւեկության կառավարման AirNav պետական գործակալությունը:
«Բոլոր օդանավերի թռիչքների երթուղիները փոխվում են այն պատճառով, որ Կրակատաու հրաբխից մոխրի արտանետումը հասել է վտանգի կարմիր մակարդակին»,- ասված է գործակալության տարածած մամուլի տեղեկագրում:
Հրաբխի շրջանում անթռիչք գոտի է սահմանված հինգ կիլոմետր շառավղով:
Դեկտեմբերի 22-ին ծովում հրաբխի խառնարանի մի մասի փլուզումը ցունամիի առաջացման պատճառ դարձավ, ինչն ավելի քան 400 մարդու կյանք խլեց, հաղորդել է «Ինտերֆաքսը»: