Բաժիններ՝

Թրամփը ժամանել է Գերմանիա՝ Ռամշտայնի ամերիկյան ավիաբազա. Bloomberg

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը ժամանել է Գերմանիա՝ Ռամշտայնի ամերիկյան ավիաբազա: Այդ մասին հայտնել է Bloomberg գործակալությունը:

Մինչ այդ ԱՄՆ-ի նախագահն առաջին տիկնոջ հետ միասին դեկտեմբերի 26-ին չհայտարարված այցով ժամանել էր Բաղդադից արեւմուտք գտնվող Այն ալ Ասադ ռազմաօդային հենակայան եւ շուրջ 20 րոպե զրուցել ամերիկացի զինծառայողների հետ: Գլխավոր հրամանատարը նաեւ հանդիպել է Իրաքում ԱՄՆ- դեսպանի, ինչպես նաեւ հրամանատարական կազմի հետ: Հանդիպումների ընթացքում Թրամփը պարզաբանել է, որ ինքն Իրաքից զորքերը դուրս բերելու պլաններ չունի:

Գերմանիայում ԱՄՆ-ի դեսպան Ռիչարդ Գրենելը սեպտեմբերին հայտնել էր, որ մինչեւ 2020 թվականը ԱՄՆ-ը շուրջ 1,5 հազար զինվորից բաղկացած լրացուցիչ զորակազմ կտեղաբաշխի Գերմանիայում:

Ռամշտայն ավիաբազան ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերի հենակայանն է Գերմանիայի տարածքում եւ Եվրոպայում ԱՄՆ-ի ՌՕՈւ-ի կենտրոնակայանը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս