ՀԱԿ-ի խնդիրն ԱԺ-ում ՀՀԿ-ից մարդ թռցնե՞լն է

ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանի խոսքով` ՀԱԿ հանրահավաքում Լեւոն Տեր-Պետրոսյանի վերջին ելույթից հետո ՀԱԿ ներկայացուցիչներից որեւէ մեկը այն տպավորություն չի ստացել, թե 2013թ. նախագահական ընտրություններում  ՀԱԿ-ը պաշտպանելու է ԲՀԿ-ի թեկնածուին:

«Ես հակված չեմ այդպիսի զուտ տեսական խնդիրների մասին մտածելու: Ես համարում եմ ժամանակավրեպ այդպիսի խոսակցությունները: Մի’ շտապեք»,- այսօր ասուլիսում հայտարարել է Մանուկյանը:

Նրա խոսքով` ՀԱԿ խնդիրն ԱԺ-ում ՀՀԿ-ից “մարդիկ տանելն է իրենց թեւ”: «Օրինակ ՀՀՇ-ն  հզոր թիմ էր, բայց  1995թ. մեր թիմի կեսին մի գիշերվա  ընթացքում մոտ 40 պատգամավոր տարան»,- որպես նման օրինակ, հիշեցրել է Մանուկյանը:

Իսկ որպես թարմ օրինակ, նա հիշեցրել է 2008թ., երբ, ըստ նրա` իրենց միացան գեներալները:

Հիշեցնենք, որ չնայած 2008թ. փետրվարին Ազատության հրապարակի հարթակից ընդդիմության առաջնորդների` “Ման-վել, Ման-վել” կոչերին, գեներալ Մանվել Գրիգորյանն այդպես էլ չմիացավ նրանց: Իսկ ընդդիմության առաջնորդը` Լևոն Տեր-Պետրոսյանը հատկապես կարևորում էր հենց Մ. Գրիգորյանի ներկայությունը ընդդիմության շարքերում:

Իսկ թե այժմ ՀՀԿ-ից հատկապես ում է ՀԱԿ-ը ցանկանում տանել իր շարքերը` հայտնի չէ: Եվ հաշվի առնելով այն հանգամանքը, որ ՀԱԿ-ի ներկայացուցիչները ՀՀԿ-ական գրեթե բոլոր պատգամավորներին արդեն իսկ տարբեր պիտակավորումներ են տվել` առավել հետաքրքիր է դառնում այն:

Տեսանյութեր

Լրահոս