Բաժիններ՝

Մոուրինիոյի հեռանալուց հետո «Մանչեսթեր Յունայթեդի» բաժնետոմսերի գինն աճել է

«Մանչեսթեր Յունայթեդի» բաժնետոմսերի գինը գրեթե վեց տոկոսով աճել է այն ժամանակ, երբ Ժոզե Մոուրինիոն ազատվել է գլխավոր մարզչի պաշտոնից:

Երեքշաբթի պորտուգալացի մասնագետը հրաժարական տվեց, իսկ բաժնետոմսերի գինը բարձրացավ մինչև 18.39 դոլար: Երկուշաբթի մեկ բաժնետոմսը կազմում էր  մոտավորապես 17.30 դոլար:

Օգոստոսին մեկ բաժնետոմսի արժեքը 27.20 դոլար էր: Դա եղել է ամենաբարձր արժեքը: Սակայն բաժնետոմսերի արժեքն ընկել էր 22 տոկոսով այս տարվա հոկտեմբերի 1-ին:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս