Բաժիններ՝

«Մենք անպայման կավարտենք մրցաշրջանը լավագույն 6-ում՝ թոփ-4-ի հնարավորություն ունենալով». Մոուրինիո

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինիոն «Լիվերպուլի» հետ խաղից հետո (1:3), գնահատել է իր թիմի հնարավորություններն այս մրցաշրջանում՝ պատասխանելով այն հարցին, թե արդյո՞ք իր թիմը կլինի Պրեմիեր լիգայի թոփ-4-ում և արդյո՞ք կհաղթի առաջնությունը:

«Կարո՞ղ եմ ես ուղղել իրավիճակն ակումբում: Ի՞նչ է դա նշանակում: Կարո՞ղ ենք մենք հաղթել և նվաճել մրցանակը, իհա՛րկե ոչ:

Մենք դեռ կարող ենք ավարտել մրցաշրջանը թոփ-4-ում: Հեշտ չի լինելու: Մենք անպայման կավարտենք մրցաշրջանը լավագույն 6-ում՝ թոփ-4-ի հնարավորություն ունենալով: Մենք հիմա կենտրոնանալու ենք 5-րդ տեղի վրա, իսկ ավելի ուշ  փորձելու ենք նվաճել 4-րդ հորիզոնականը:

Խաղո՞ւմ են արդյոք ֆուտբոլիստներն ինձ համար: Դուք նրանց անբարեխի՞ղճ եք համարում: Ես կարծում եմ, որ նրանք խիղճ ունեն: Դուք կարծում եք, որ ոչ:

Ֆուտբոլիստները տալիս են բոլոր ուժերն ամեն օր, ամեն րոպե: Նրանց կարող էինք ասել անբարեխիղճ, եթե նրանք ամեն օր չտրամադրվեին և չաշխատեին իրենց վրա:

Ֆուտբոլիստները դաշտում ներդնում են բոլոր ուժերը:

Մենք խաղի մեջ մնացինք մինչև 3-րդ գոլը, դա կարևոր է:

Այսօր հաղթեց ուժեղագույն թիմը, բայց հաղթեց նա այն շրջանում, երբ ուժեղ էր: Առաջին 20 րոպեում մրցակիցն իրոք ուժեղ էր: Նրանց մոտ ամեն ինչ շատ արագ և լավ էր ստացվում՝ ի տարբերություն մեզ:

Արդյունքում՝ մենք բաց թողեցինք գնդակներ, որոնք Դավիթ դե Խեան, սովորական դեպքում, շատ հեշտ կկասեցներ:

Ֆուտբոլիստներն արեցին ամեն ինչ, բայց ինտենսիվության, ֆիզիկական պատրաստվածության, պրեսինգի և շարժման մեջ մեծ տարբերություն կար: Մրցակիցն արագ էր և ագրեսիվ, մեզ համար դժվար էր նրանց դեմ այս խաղում պայքարելը:

Առաջին անգամն էր, որ սկզբի 20 րոպեներում մենք չունեինք շնչելու հնարավորություն: Մրցակիցը շատ էր ճնշում: Ես դեռ զգում եմ հոգնածություն՝ նայելով Էնդրյու Ռոբերտսոնին: Ես հոգնել եմ այս տղային հետևելուց»,- նշել է Մոուրինիոն:

Սիրարփի Աղաբաբյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս