ՎՏԲ-Հայաստան Բանկը Visa վճարային համակարգի հետ համատեղ մեկնարկեց նոր #հարմարավետգնումներ ակցիան

 Ամանորյա տոներին ընդառաջ ՎՏԲ-Հայաստան Բանկը Visa միջազգային վճարային համակարգի հետ համատեղ մեկնարկել է #շահավետգնումներ նոր ակցիան, որը խթանում է անկանխիկ վճարումներ կատարել ու ՎՏԲ-Հայաստան Բանկի հինգ երջանիկ քարտերից մեկի սեփականատեր դառնալ` յուրաքանչյուրը 1 000 000 ՀՀ դրամ գումարով:

Ակցիան կավարտվի 2019 թ. մարտի 10-ին: Ակցիային կարող են մասնակցել այն ՎՏԲ-Հայաստան Բանկի Visa քարտապանները` ինչպես գործող, այնպես էլ պոտենցիալ, ովքեր իրենց դեբետային ու վարկային քարտերով կկատարեն ակտիվ անկանխիկ վճարումներ: Կուտակելով բոնուսային միավորներ, Visa քարտապանները կկարողանան շահել 5 Visa քարտ `յուրաքանչյուրին 1 000 000 ՀՀ դրամ գումարով: Վճարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի վարկային և դեբետային Visa քարտերով Հայաստանի առևտրի ու սպասարկման կենտրոններում, ինչպես նաեւ Ինտերնետում, հաճախորդները կստանան միավորներ` յուրաքանչյուր 1 000 ՀՀ դրամի անկանխիկ վճարման դեպքում

  • Դեբետային քարտով`1 միավոր
  • Վարկային քարտով`2 միավոր

Խաղարկությունը տեղի կունենա վիճակախաղի սկզբունքով՝ 100 քարտապանների միջև, ովքեր ակցիայի ընթացքում կկատարեն ամենաշատ քանակի և գումարի անկանխիկ գործարքներ իրենց վարկային և դեբետային քարտերով:

Ակցիայի անցկացման մանրամասն պայմաններին կարելի է ծանոթանալ Բանկի մասնաճյուղերում, www.vtb.am կայքում, ինչպես նաև զանգահարելով ՎՏԲ-Հայաստան Բանկի Միասնական տեղեկատվական կենտրոն՝ 87-87 հեռախոսահամարով:

Տեսանյութեր

Լրահոս