Բաժիններ՝

Լոբով ապուր

Բաղադրատոմս

1 բաժակ կարմիր լոբի
1 գլուխ սոխ
2 պճեղ սխտոր
¼ բաժակ ընկույզի աղացած միջուկ
համեմ
աղ
կարմիր կծու պղպեղ՝ ըստ քիմքի
բուսական յուղ
1 աղանդերի գդալ ալյուր

Պատրաստման եղանակը

Լոբին լցնել սառը ջրի մեջ և եփել մինչև պատրաստ լինելը: Եփած լոբու մի մասը հանել, տրորել և նորից լցնել լոբաջրի մեջ:

Սոխը մանր կտրատել, առանձին տապակել բուսական յուղով: Քիչ լոբաջրով բացած ալյուրը՝ անընդհատ խառնելով, լցնել ապուրի մեջ: Հետո ավելացնել պատրաստի սոխեռածը, ճզմած սխտորը, աղը, համեմը, ընկույզի միջուկը: 5 րոպե եռացնել և կրակից վերցնել: Ստացված ապուրը պետք է լինի թանձր:

Բարի ախորժակ

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Դեկտեմբեր 2018
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Նոյեմբեր   Հունվար »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31